Վտանգավոր խաղի մեջ ենք մտնում և մեր հարևանները մեզ չեն ներելու․ Բալաբեկ Բարսամյան
09 Օգոստոսի 2025, 00:17
Շատ վտանգավոր խաղի մեջ ենք մտնում և դրա համար մեզ չեն ներելու։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է հեռուստամեկնաբան, հասարակական գործիչ Բալաբեկ Բարսամյանը։
«Ցավում եմ, որ մեր տարածաշրջանի ներքին խնդիրներն աշխարհով մեկ տարածեցինք, սա լավ տեղ չի տանում մեզ։ Վստահ եմ, որ իբրև ժողովուրդ կարող էինք հարևանների հետ մեր խնդիրները լուծել։ Միջանցքը մինչև ԱՄՆ-ին տալը, մենք պետք է հիշենք, թե ինչ տարածքում ենք ապրում, և նման քայլով ում և ինչքան ենք վնասելու։ Պետք է հասկանալ՝ այս գործընթացը մեզ որքան շահ կամ վնաս է բերելու, արդյոք այս ամենը հաշվարկել ենք։ Կարծում եմ՝ շատ վտանգավոր խաղի մեջ ենք մտնում և դրա համար մեզ չեն ներելու։ Ի նկատի ունեմ մեր հարևաններին՝ Իրանին, Ռուսաստանին և Վրաստանին»,- նշել է Բարսամյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի օգնությամբ Ռուսաստանին հանում են ՀՀ-ից։ Իսկ Թուրքիան և Ադրբեջանը, ըստ նրա, ցանկանում են Ռուսաստանից, բառի բուն իմաստով, 100 %-ով անկախանալ։