9-ամյա Վարդան Հայրապետյանը նվաճել է Արարատը

10 Օգոստոսի 2025, 12:00

Հայեր

9-ամյա հայ տղան՝ Վարդան Հայրապետյանը, նվաճել է Արարատը և դարձել պատմության մեջ ամենաերիտասարդ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական գագաթը։

Արշավախմբի 29 մասնակցից քսանը 9-19 տարեկան երեխաներ և պատանիներ են եղել, նշված է լեռնագնացների մանկապատանեկան 4 Peaks Alpine Club ակումբի ֆեյսբուքյան էջում։

Վերելքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին։

«Երեխաները ոչ միայն բարձրություն հաղթահարեցին, այլև՝ իրենք իրենց։ Եվ երբ երեխաները Արարատի գագաթին ծածանեցին եռագույնը՝ այդ պահին ո՛չ մի սահման, ո՛չ մի բարձունք, ո՛չ մի հոգնածություն կարևոր չէր։ Միայն հպարտությունն էր՝ անսահման հորիզոնի չափ։ … Այս վերելքով հայ երեխաները ոչ միայն հասան 5137 մետր բարձրությանը, այլև բարձրացրին մեր ազգային արժանապատվությունը»,-նշված է գրառման մեջ։

2400 մ բարձրությունից սկսված վերելքը տևել է 3 օր։

Հիմա եթերում