Ուկրաինան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին աջակցության համար
14 Օգոստոսի 2025, 10:50
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և երկրի կառավարությանը տրամադրված օգնության համար: Այս մասին հաղորդում է ադրբեջանական մամուլը:
Նա ընդգծել է, որ փոխանցված էլեկտրասարքավորումները կուղղվեն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը:
«Այդ բեռն արդեն երկրորդ օգնությունն է Ադրբեջանից 2025 թվականին։ Մենք բարձր ենք գնահատում այդ աջակցությունը և մշտապես աջակցել ենք Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանին դժվար պահին մեր կողքին լինելու համար», — հայտարարել է Գուսևը։