Ուշակովը մանրամասներ է ներկայացրել Պուտին-Թրամփ վաղվա հանդիպումից

14 Օգոստոսի 2025, 13:30

Քաղաքականություն

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի վաղվա հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 22:30-ին՝ թարգմանիչների ներկայությամբ առանձնազրույցով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Գագաթնաժողովը տեղի կունենա Ալյասկայի Անքորիջ քաղաքում գտնվող «Էլմենդորֆ-Ռիչարդսոն» ռազմաբազայում: Հանդիպման ծրագիրն արդեն համաձայնեցված է։

Պուտինի հետ հանդիպմանը կմեկնեն Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Պուտինի և Թրամփի բանակցությունները պատվիրակությունների կազմում տեղի կունենան «5-ը 5-ի» բանաձևով։ Այսինքն՝ ԱՄՆ-ից ներկա կլինեն նաև վարչակազմի անդամները՝ Փիթ Հեգսեթը, Մարկո Ռուբիոն, Սքոթ Բեսենթը։

Հիմա եթերում