Ղրղզստանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը. ՀՀ-ն ներկայացված է փոխվարչապետի մակարդակով
15 Օգոստոսի 2025, 10:37
Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մասնակցությամբ ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հայաստանից նիստին մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նիստին մասնակցում են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովը։