«Արևմտյան Ադրբեջանի» համայնքը «հայրենի վայրեր» վերադառնալու հույս ունի
16 Օգոստոսի 2025, 15:38
Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրած համատեղ հայտարարությունը միջպետական հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է: «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գործունեությունն իրենից ներկայացնում է միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքների և վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական ակտիվություն: Այս առումով համայնքի գործունեությունն ուղղակի կապ չունի միջպետական հարաբերությունների և խաղաղության համաձայնագրի հետ։ Այս մասին հայտարարել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեկփերլին:
«Մեր գործունեությունը մեր պատմական հողեր խաղաղ վերադարձի մեջ է։ Համայնքը երբեք դեմ չի եղել Հայաստանի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը։ Ինչպես ընդգծել է պարոն նախագահը, մենք Արևմտյան Ադրբեջան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով: Մենք հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջմղումը պայմաններ կստեղծի արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենի վայրեր վերադառնալու համար։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը շարունակելու է իր գործունեությունն այդ ոլորտում»,- նշել է նա։