Ով կարող է իրեն աթոռից իջեցնել, ապա «վտանգավոր է». դրա համար է Կարապետյանը բանտարկված. Շուժունյան
17 Օգոստոսի 2025, 15:00
Իշխանությունները ցանկանում են արմատախիլ անել եկեղեցին և դարձնել ստրուկ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը։
«2018 թ-ին երբ իշխանազավթում տեղի ունեցավ Հայաստանում, կար հիմնական ծրագիր։ Հիմնական ծրագրերի մեջ մտնում էր այն, որ պետք է ապամոնտաժել ամբողջ երկիրը իր ամբողջ կառուցվածքով։ Եվ իրենք այն օրերին արդեն սկսել էին հակաեկեղեցական քայլերը, բայց մի պահ կանգ առան, փոխեցին իրենց ուղղությունը, և սկսեցին ապամոնտաժել բանակը։ Հետո հարձակվեցին կրթական համակարգի վրա, կրթական համակարգում ազգային շունչ կար, բայց այդ բոլոր նյութերը հանվեցին։ Եվ հիմա արդեն հասել է ժամանակը, որ հետ վերադառնան իրենց սկզբնական ծրագրին՝ ապամոնտաժել եկեղեցին։ Ինչո՞ւ, քանի որ եկեղեցին մի կառույց է, որը բնորոշում է հայ ժողովրդի էությունը։ Նրանք ցանկանում են արմատախիլ անել և դարձնել ստրուկ, ինչպես որ դարձել է ամբողջ համակարգը Հայաստանում»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ իշխանության քաղաքականությունը հարվածում է ամբողջ ժողովրդի գոյությանը։
«Քանի դեռ այս իշխանությունը աթոռի վրա է, որևէ լավ բանի մի սպասեք։ Նրանց քաղաքականությունը հարվածում է մեր ամբողջ ժողովրդի գոյությանը, գոյության իմաստին, հասկանո՞ւմ եք։ Մենք եթե շարունակենք մնալ այս իշխանության հովանի տակ, կդառնանք ուղղակի ռոբոտներ։ Ես իսկապես զարմացած եմ, թե ինչպես կարող է այս ամենը մեր ժողովուրդը հանդուրժել։ Ես դրա պատասխանը չունեմ»,- եզրափակել է Շուժունյանը։