Իրանի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի շուրջ

17 Օգոստոսի 2025, 21:30

Բոլոր

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր առաջիկա այցերը Հայաստան և Բելառուս ուղղված կլինեն իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացմանը և ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, համատեղ ներդրումային նախագծերի առաջմղմանը։ Այս մասին հաղորդում Է Mehr-ը:

Փեզեշքյանն այս հայտարարությունն արել է Հայաստանի և Բելառուսի հետ Իրանի հարաբերությունների քննարկմանը նվիրված հանդիպման ժամանակ:

Քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագիրը՝ շեշտը դնելով Իրանի ազգային շահերի պաշտպանության վրա:

Հանդիպմանը քննարկվել են նաև Իրան-Հայաստան և Իրան-Բելառուս համագործակցության առաջիկա համաձայնագրերն ու հուշագրերը՝ ուղղված դրանց ժամանակին իրականացմանը: Փեզեշքիանը վերահաստատել է Իրանի հանձնառությունը՝ ընդլայնելու տարածաշրջանային համագործակցությունը և ամրապնդելու կապերը հարևան երկրների հետ՝ կառուցողական փոխգործակցության և փոխշահավետության միջոցով: