Եկատերինբուրգում փակվել է Հայաստանի հյուպատոսությունը

19 Օգոստոսի 2025, 14:50

Քաղաքականություն

Ուրալում Հայաստանի ներկայացուցչությունը փակվել է: Աշխատանքի դադարեցմանը նախորդել է Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի պաշտոնանկությունը, որն իր անհամաձայնությունն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը։

«Սիրելի քաղաքացիներ, Նարեկ Սպարտակյանի կողմից Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի կարգավիճակի կասեցման պատճառով ստիպված ենք տեղեկացնել, որ Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը», — ասվում է «Консульство в Екб» WhatsApp ալիքի տարածած հաղոորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ յոթ տարվա ընթացքում հյուպատոսարան է դիմել ավելի քան 57 000 քաղաքացի։