Սա դատարան է, ոչ թե փողոց․ Բագրատ Սրբազան

20 Օգոստոսի 2025, 20:18

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների դեմ քրեական գործով դատական նիստի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել։

«Սա դատարան է, ոչ թե փողոց։ Դուք ասելիք ընդհանրապես չունեք։ Գլխավոր դատախազը պարտավոր է գալ այստեղ։ Ես իմ բոլոր խոսքերի համար պատասխանատու եմ։ Քննչական կոմիտեի նախագահ ունե՞նք ընդհանրապես»,- ասել է Բագրատ Սրբազանը:

Նրա խոսքով՝ այս դատարանում մեռել է արդարադատությունն էլ, խիղճն էլ։

«Ստախոսն ասում է՝ ա՛յ համբալներ, ստահակնե՛ր, ես չեմ իջնի նման փողոցային մակարդակի»,- հավելել է Բագրատ Սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում։