Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

21 Օգոստոսի 2025, 14:57

Քաղաքականություն

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական երրորդ նիստը։

Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում քննարկվում էր շարժման մասնակից Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դատավորը մերժեց պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը և երեք ամիս ժամկետով երկարաձգեց Լիդյա Մանթաշյանի կալանքը։