Սևդալիզան Հայաստանում ելույթ չի ունենա

25 Օգոստոսի 2025, 09:50

Մշակույթ

Իրանական ծագումով հոլանդացի երգչուհի Սևդալիզան Հայաստանում ելույթ չի ունենա։ Այս մասին հայտարարություն են տարածել «Կոկա կոլա ֆեստի» կազմակերպիչները ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Տեղեկացնում ենք, որ Սևդալիզան ելույթ չի ունենալու։ Շուտով կհայտնենք նոր արտիստների անունները»,- նշված է հայտարարության մեջ։

Միաժամանակ, կազմակերպիչները հայտնում են, որ ցանկության դեպքում արդեն գնված տոմսերը ենթակա են վերադարձի։

Հիմա եթերում