Մոլդովան պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի տարածքով ՌԴ թռչող «Fly One» ավիաընկերության դեմ
26 Օգոստոսի 2025, 18:25
Մոլդովայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել «Fly One» ավիաընկերության դեմ, որը Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան չվերթներ է իրականացրել:
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ որոշումը կապված է հուլիսին Հունաստանում ձերբակալված Մոլդովայի դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի գործունեության հետ: Պատժամիջոցների ցանկում ներառված են ոչ միայն ընկերությունը, այլև նրա առանցքային ներկայացուցիչները, ներառյալ «Fly One Moldova»-ի ղեկավար Վլադիմիր Չեբոտարը:
«Fly One»-ը Հայաստանի տարածքով կապող չվերթներ է օգտագործել՝ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո դեպի Ռուսաստան ուղղությունը պահպանելու համար: Թե կոնկրետ ինչ միջոցներ կկիրառվեն ավիաընկերության նկատմամբ, դեռ չի հստակեցվում։