Ռուսաստանը Հայաստանի տարածքով արտատարածքային տարանցում չի առաջարկել. Մարիա Զախարովա
29 Օգոստոսի 2025, 16:53
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումների շրջանակում Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման արտատարածքային ռեժիմ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես չի եկել։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր տնտեսական տարածքը, տարանցման նման ձևաչափը ոչ միայն չի առաջարկվել, այլև չի քննարկվել նույնիսկ տեսական մակարդակում։