Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում բոլոր սմարթֆոնների վրա կտեղադրեն Max մեսենջերը

31 Օգոստոսի 2025, 11:26

Քաղաքականություն

Սեպտեմբերի 1-ից MAX մեսենջերը և ռուսական RuStore հավելվածների տեղադրումը պարտադիր կդառնան Ռուսաստանում վաճառվող բոլոր սմարթֆոններում և պլանշետներում։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը։

Ազգային MAX մեսենջերը պարտադիր ծրագրային ապահովման ցանկում կփոխարինի VK մեսենջերին, որն այդ տեղը զբաղեցնում էր 2023 թվականից։ Նոր պահանջները տարածվում են բոլորի, այդ թվում՝ iOS և HyperOS օպերացիոն համակարգերով սարքերի վրա։

Բացի այդ, սեպտեմբերի 1-ից RuStore հավելվածների խանութը ևս պարտադիր նախնական տեղադրվելու է iPhone-ների վրա։