«Կովկասի չապաքինվող վերքը». Catt-ը հոդված է նվիրել Արցախին և նրա ժողովրդին
30 Օգոստոսի 2025, 21:14
«Catt» կաթոլիկ տեղեկատվական պորտալը հոդված է հրապարակել՝ նվիրված Արցախի և նրա բնակիչների ողբերգական ճակատագրին։
«Այս հնագույն հողը, որը դարեր շարունակ բնակեցված է եղել հայերով և քրիստոնյաներով, այսօր դատարկվել է։ Այն բանից հետո, երբ Բաքուն ամբողջությամբ վերահսկողություն հաստատեց տարածաշրջանի նկատմամբ, ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ ընդամենը մի քանի օրվա ընթացքում լքել իր տունը»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածի հեղինակները շեշտում են, որ կորստի ցավն անհնար է բառերով արտահայտել։ Այն ապրում է լքված խաչքարերում, դատարկված վանքերում, հավատից բացի ամեն ինչ կորցրած մարդկանց անձայն աղոթքներում։
«Մենք՝ քրիստոնյաներս, չպետք է երես թեքենք։ Մենք կոչված ենք աղոթելու արդարության և հաշտության համար, պահպանելու այն մարդկանց հիշատակը, որոնք անցել են տառապանքների միջով և շարունակում են կրել իրենց խաչը»,- նշում է պարբերականը։
