Շնորհավորանք և ցավ. Կոնստանտին Զատուլինը՝ ԼՂՀ առաջնորդների ճակատագրի մասին

30 Օգոստոսի 2025, 17:45

Քաղաքականություն

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը գրառում է կատարել, որում ընդգծել է՝ Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանության զոհ են։

«Այդ քաղցր «ազատություն» բառը։ Այսօր՝ օգոստոսի 30-ին, լրանում է իմ մեծ բարեկամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակի Սահակյանի 65-ամյակը։ Վաղը իմ մյուս ընկերոջ՝ ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ծննդյան օրն է։

Տղամարդկանց շրջանում նախկին ընկերներ չեն լինում։ Ես համարել եմ և շարունակում եմ համարել իմ պարտքը՝ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին, որին Հայաստանի խղճուկ իշխանությունները շարունակում են հետապնդել՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ստիպված եղան նրան ազատել բանտից։ Բայց, ցավոք, չեմ կարող զանգահարել կամ շնորհավորական հեռագիր ուղարկել իմ ընկեր Բակոյին։ Նա արդեն երկու տարի է, ինչ գտնվում է Բաքվի բանտում՝ բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ ղեկավարների հետ միասին, որոնք ինձ մոտ են կամ ծանոթ։

Թերևս ինչ-որ տեղ մոտակայքում Ռուսաստանի այն քաղաքացիներն են, որոնց վերջերս վրեժխնդրությունից դրդված բանտարկել են Ադրբեջանում։ Ես նրանց չեմ ճանաչում, բայց, իհարկե, կարեկցում եմ նրանց և նրանց ընտանիքներին։

Բայց ես լավ եմ ճանաչում Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և նրանց մյուս ընկերներին, որոնք գերեվարվել են հանդիսության և ծաղրի համար, ես լավ գիտեմ։
Ես բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում, որտեղ երբևէ՝ 30-ական թվականներին Հադրութում սահմանապահ ջոկատի հրամանատարը հայրս էր, ով դրա համար ստացել է իր առաջին Կարմիր մարտական դրոշի շքանշանը։ Ես Ղարաբաղ զենք չեմ տարել և Ադրբեջանի հետ թշնամանքի կոչ չեմ արել։ Բայց անկեղծորեն հավատացել և շարունակում եմ հավատալ, որ Լեռնային Ղարաբաղի ազատությունը՝որպես դարերով այդ օրրանում ապրած հայ ժողովրդի ինքնորոշման հարկադրական միջոց, պատմական արդարության գործ է։ Ինչպես Ղրիմի վերադարձը Ռուսաստան, որը 2014 թվականին ԼՂՀ-ում նշվեց որպես սեփական տոն։

Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանության զոհ են։ Մենք Ռուսաստանում, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, պետք է լավ հասկանանք, թե ինչ է դավաճանությունը։ Ես ցանկանում եմ, որ Բակո Սահակիչը, Ռոբերտ Սեդրակիչը և բոլոր մյուսներն իմանան, որ Ռուսաստանում շատ մարդիկ կան, շատ ավելի, քան հայերը Հայաստանում և նույնիսկ ընդհանրապես աշխարհում, որոնք հիշում, հարգում և կարեկցում են։ Որովհետև ռուս մարդու խիղճը դա է պահանջում։

Կասեն՝ կարեկցանքը և նույնիսկ հարգանքը քիչ է։ Եվ ճիշտ կասեն։ Բայց ես վստահ եմ՝ արդարության ժամանակը կգա։ Միասին ողջ կմնանք, որպեսզի տեսնենք և մասնակցենք»,- գրել է քաղաքական գործիչն իր տելեգրամյան ալիքում։