Չինաստանն աջակցում է Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին. Սի Ծինփին

31 Օգոստոսի 2025, 13:14

Քաղաքականություն

Չինաստանը հանդես է գալիս Շանհայի համագործակցության կազմակերպությանը Հայաստանի անդամակցության օգտին։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

«Չինաստանն աջակցում է Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին և պատրաստ է աշխատել Հայաստանի հետ», — հայտարարել է Սի Ծինփինը։

Նա հավելել է, որ կողմերը պետք է ամրապնդեն փոխկապակցվածությունը, խթանեն կրթության, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխանակումները:

Հիշեցնենք, որ Փաշինյանը Չինաստան է ժամանել Տյանցզինում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին և Պեկինում կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հիմա եթերում