Հայաստանի ներկայացուցիչը նվաճել է Ելենա Օբրազցովայի երիտասարդ օպերային երգիչների մրցույթի գլխավոր մրցանակը

18 Հուլիսի 2023, 13:00

Մշակույթ

Հայաստանի ներկայացուցիչ Ակսել Դավեյանն առաջին մրցանակն է նվաճել Ելենա Օբրազցովայի՝ երիտասարդ օպերային երգիչների 14-րդ միջազգային մրցույթում:

«Смотрим.ru»-ի փոխանցմամբ՝ հաղթողների պարգևատրման արարողությունը և գալա համերգը տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական երգչախմբում:

Երկրորդ մրցանակը շնորհվել է ռուս Վալերիա Տրունովային և ուկրաինացի Իգոր Օնիշչենկոյին։ Երրորդ տեղը կիսել են ռուսաստանցի Ելիզավետա Կուլագինան եւ չինացի Չժան Լեյը։ Առցանց քվեարկության արդյունքներով հանդիսատեսի համակրանքի մրցանակը բաժին է հասել Վալերիա Գորբունովային։

Այս տարի 18-32 տարեկան կատարողների մոտ 400 հայտ է ներկայացվել 13 երկրներից:

Հիմա եթերում