Պուտինի և Փաշինյանի զրույցը լավ և երկարատև էր. Պեսկով
31 Օգոստոսի 2025, 19:20
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ավարտվել է:
«Պուտինի և Փաշինյանի զրույցը լավ և երկարատև էր, այն ավարտվել է։ Նրանք դեմ առ դեմ զրուցել են», — ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ առաջիկա միջոցառումներին հնարավոր են նաև Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: