Էդուարդ Սպերցյանը հայտնվել Է «Ալ Իթթիհադի» ուշադրության կենտրոնում
31 Օգոստոսի 2025, 21:30
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գրավել է Սաուդյան Արաբիայի ակումբների ուշադրությունը: Ինչպես հաղորդում է «Arménie Football»-ը, հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում երկրի գործող չեմպիոն «Ալ Իթթիհադ»-ը։
Այս պահին հնարավոր տրանսֆերային առաջարկի վերաբերյալ մանրամասներ չեն բացահայտվում: Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է, նրա պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 25 մլն եվրո: