Հայ երեխաները խաչքար են նվիրել Բեսլանին

03 Սեպտեմբերի 2025, 23:30

Մշակույթ

Ռուսաստանի ջավախահայ համայնքը կիսվել է հայկական խաչքարի լուսանկարով, որը տեղադրվել է Ռուսաստանի Բեսլան քաղաքում, որտեղ հիշատակի օրը է սահմանվել 2004 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո:

«2004 թ. սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն՝ ահաբեկչական գործողություն Բեսլանի թիվ 1 դպրոցի տոնական բացման արարողության ժամանակ…Այն իր դաժանությամբ ցնցեց ամբողջ աշխարհը։ Երեք օր՝ մինչև սեպտեմբերի 3-ը, հանցագործները պատանդ էին պահում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին։ Պաշտոնական տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվեց ավելի քան 330 մարդ, որոնցից 186-ը երեխաներ էին։ Ամբողջ Ռուսաստանի համար այս օրը դարձավ համազգային սգի օր, իսկ սեպտեմբերի 3-ը ՌԴ նախագահի հրամանագրով հայտարարվեց Ահաբեկչության դեմ պայքարի համերաշխության օր։

Այդ օրը Ռուսաստանում հիշում են Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին և գլուխ խոնարհում նրանց հիշատակի առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիմա եթերում