ՌԴ-ն հիմնավորված է համարում Մինսկի խմբի լուծարման մասին ԵԱՀԿ որոշումը․ Մարիա Զախարովա

04 Սեպտեմբերի 2025, 13:15

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ ռուսական կողմն արդարացված է համարում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) որոշումը՝ ավարտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի գործունեությունը:

Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է մասնակից երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի միջև կոնսենսուսի հիման վրա և արտացոլում է տարածաշրջանային իրադրության արմատական փոփոխությունները: Զախարովան ընդգծել է, որ Մինսկի ինստիտուտները տապալելու նախաձեռնությունը եկել է Հայաստանից և Ադրբեջանից. երկու երկրների արտգործնախարարները օգոստոսի 11-ին համապատասխան դիմում են ուղարկել ԵԱՀԿ՝ հաստատելով, որ այլևս Մինսկի գործընթացի գործիքների կարիք չունեն: