Հայաստանն ու Ղազախստանը միգրացիայի մասին համաձայնագիր են ստորագրել

04 Սեպտեմբերի 2025, 14:00

Քաղաքականություն

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի լիագումար նիստում վավերացվել է Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև միգրացիոն գործընթացների կարգավորմանն ու երկկողմ փոխգործակցության զարգացմանն ուղղված համաձայնագիրը:

Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների իրավասու մարմինները փոխանակվելու են իրենց տարածքներում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տվյալներով, ինչպես նաև միգրացիոն օրենսդրության խախտումների վերաբերյալ տեղեկատվությամբ: Դա թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել անօրինական միգրացիայի և երկքաղաքացիության դեպքերի դեմ։

Համաձայնագիրը նաև պարզեցնում է տեղափոխման պայմանները. Ղազախստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան ներքին անձը հաստատող փաստաթղթով, իսկ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի գտնվել Ղազախստանում մինչև 90 օր: Այս ժամկետը լրանալուց հետո նրանք կկարողանան ձևակերպել ժամանակավոր կացության թույլտվություն աշխատանքի, ուսման, բիզնեսի կամ այլ նպատակների համար:

Հիմա եթերում