ՌԴ-ն և ՀՀ-ն սկսում են ԵԱՏՄ երկրների ապրանքների համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձնական ծրագիր
04 Սեպտեմբերի 2025, 23:50
Ռուսաստանն ու Հայաստանը գործարկել են ԵԱՏՄ երկրներից բերվող բեռների համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման պիլոտային նախագիծ։ Սա վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքների ավտոմոբիլային փոխադրումներին՝ միության մեջ չմտնող երրորդ երկրների միջոցով:
Նախագծի նպատակն է՝ մշակել մոնիթորինգի և բեռների հետևման մեխանիզմներ ԵԱՏՄ շրջանակում։
Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փորձը պետք է սկսվեր դեռևս այս տարվա հուլիսի 1-ից, սակայն Ռուսաստանի կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել միայն օգոստոսին:
Մինչև հոկտեմբերի վերջ երկրների միջև նախատեսվում է իրականացնել 100 փոխադրում՝ 50-ական Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Ընդ որում, փորձը մասնակիցների համար կլինի կամավոր և անվճար։