Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հայաստանի երկրորդ հնարավորությունը

05 Սեպտեմբերի 2025, 16:00

Փաշինյանի կողմից ԱՄՆ-ում ստորագրված կասկածելի համաձայնագրից հետո թվում էր, թե Հայաստանի համար շա՜տ մութ ժամանակաշրջան է սկսվում։ Ակնհայտ էր, որ Թուրքիայի կողմից հրահրված Ադրբեջանը ավելի հեռու կգնա, ու Զանգեզուրի միջանցքից հետո Սյունիքի տարածքային հարցն ի հայտ կգա։

Բայց ցանկացած գնով «իրական Հայաստանի» տարածքը կրճատելու Փաշինյանի մոլեգին ցանկությանը հակառակ՝  գործընթացն ակնհայտորեն դոփում է տեղում: Ալիևի այցը Չինաստանում կայացած ՇՀԿ գագաթնաժողովին ու Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի տարեդարձին հաղթական չէր: Միջազգային լրատվամիջոցներով միայն տարածվեցին Ադրբեջանի համար նվաստացուցիչ կադրերը՝ Պուտինի հետ զրույցի բռնվելու Ալիևի խեղճացած փորձը, երբ Պուտինը դիվանագիորեն, բայց պերճախոս կերպով անտեսեց Ադրբեջանի առաջնորդին։ Այս կարճ դրվագը Հայաստանի համար շատ ավելի խոսուն է, քան խաղաղության ու բարգավաճման մասին ամբիոններից հնչող հարյուրավոր քաղցրումեղց ճառերը:

Քիչ խոսքեր, շատ գործեր

Քչերը նկատեցին, որ «վաշինգտոնյան հուշագրի» ստորագրմանը նախորդեց Ադրբեջանի ու Ռուսաստանի լուրջ ընդհարումը։ Ու դա պատահական չէր։ Ալիևը միտումնավոր պատրաստվում էր սրել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ իրար ետևից պատճառներ գտնելով: Իմաստն ակնհայտ էր՝ կապերն այնպես խզել, որ Ռուսաստանը չմիջամտի Հայաստանն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու ծրագրին։ Եթե Պուտինը չզանգահարի, ապա ամեն ինչ կարելի է։

Թվում էր, թե Ալիևի հաշվարկն արդարացվել է. Մոսկվան կրկին լռեց: Բայց պետք է ճանաչել Պուտինին: Ի տարբերություն Թրամփի, ով մի օրում ավելի շատ հայտարարություն է անում, քան ամենափութաջան քարոզիչը՝ Պուտինը նախըտրում է լուռ ու հեռանկարային գործել: Ինչպես Ռուսաստանում են ասում՝ «ռուսները երկար լծում են, բայց արագ գնում»: Ու այս անգամ Ռուսաստանն իսկապես արագ գնաց՝ Ալիևի շա՜տ հետաքրքրություններին ցավոտ հարվածներ հասցնելով:

Լոլիկները չեն սպասի

Ադրբեջանի տնտեսության զգալի բաժինը գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն է Ռուսաստան: Ռուսները դա լավ գիտեն, ուստի գործում են արդեն փորձարկված ու արդյունավետ սխեմայով: Հունիսին Ռուսաստանի իշխանությունները խստացրին մաքսային ու սանիտարական վերահսկողությունը: Ադրբեջանական բանջարեղենի ու մրգերի մեջ հանկարծ թե՛ վնասատուներ, թե՛ փաթեթավորման խախտումներ ու թե՛ պիտակավորման անճշտություններ հայտնաբերվեցին: Ժամանակի ընտրությունը կատարյալ էր. սեզոնն իր կիզակետում էր, իսկ արագ փչացող ապրանքը երկար սպասել չէր կարող: Խնդրի մասշտաբները հասկանալու համար պետք է նշել, որ Ադրբեջանի գյուղատնտեսական արտահանման կեսը Ռուսաստան է գնում: Գումարայինով դա կազմում է ավելի քան 600 միլիոն դոլար:

Ադրբեջանական քարոզչությունը փորձեց իրավիճակն իր օգտին խաղարկել։ Իբր ապրանքներին աշխարհով մեկ սպասում են: Միայն թե իրականությունը բացարձակ այլ էր: Բաքվի լոլիկներով բեռնված բեռնատարները Բուլղարիայի սահմանից նույնպես հետ ուղարկեցին: Դե որ Ռուսաստանն է դժգոհություն արտահայտել, ուրեմն ԵՄ-ի համար էլ է արտադրանքը վտանգ ներկայացնում: Զարմանալու բան չկա. Եվրոպացի ֆերմերներին նոր մրցակիցները բացարձակ հետաքրքիր չեն: Ու Եվրամիությունն իր գովական շուկան աչքի լույսի պես է պահում: Մրցակիցները չեն հետաքրքրում նաև Թուրքիային, որը տարիներ շարունակ ձգտում է դեպի եվրոպական շուկա: Ինչպես ասում են՝ առևտուրն առևտուր է, իսկ ընկերությունն՝ ընկերություն:

Ոչ ծախելիք կա, ոչ ծախող

Ադրբեջանական շահերին շատ ավելի զգայուն հարված հասցվեց հենց Ռուսաստանի ներսում: Ամբողջ երկրով մեկ ադրբեջանական սփյուռքի տասնյակ ականավոր գործիչների ձերբակալությունների ալիք տարածվեց։ Երկու ամսից էլ քիչ ժամանակում ռուսները մաքրեցին շուկայական առևտրի, նավահանգստային տերմինալների ու լոգիստիկ կենտրոնների ոլորտը խոշորագույն քաղաքներում, այսինքն՝ Ռուսաստանում ադրբեջանական բիզնեսի հե՛նց սրտում։ Անգամ եթե պաշտոնական վիճակագրությամբ առաջնորդվենք, Ռուսաստանից Ադրբեջան ուղիղ դրամական փոխանցումների ծավալը կազմում է գրեթե կես տրիլիոն դոլար։ Նման գումարներ անգամ Թուրքիայից չեն մտնում Ադրբեջան։

Անհանգստացան նաև ադրբեջանցի այնպիսի նշանային գործիչներ, ինչպիսիք են Գոդ Նիսանովն ու Իլհամ Ռահիմովը։ Նրանց Ալիևի դրամապանակներ են կոչում։

Վերջերս նրանց հետ փոխկապակցված գործարար Արազ Մեհդիևն անսպասելիորեն դադարեց լինել Մոսկվայի օդանավակայանի խոշորագույն Duty Free օպերատորի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը: Այդ ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է ավելի քան 150 միլիոն դոլար։

Ադրբեջանն ավելի լավ բան չէր կարող մտածել, քան պատասխանել ռուս զբոսաշրջիկներին կալանավորելով, ինչն էլ հարված էր ինքն իրեն։ Մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանից զբոսաշրջիկների հսկայական հոսքը 40 տոկոսով նվազեց։ Դրանից հետո իրենց ուղևորություններն Ադրբեջան սկսեցին չեղարկել իրանցիներն ու հնդիկները։ Նախնական տվյալներով՝ դրա շնորհիվ Բաքուն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում կորցրեց առնվազն 50 միլիոն դոլար։

Ոչ պատահական խոցում

Ուկրաինական հակամարտության ընթացքում բոլորն արդեն սովոր են ուկրաինական արդյունաբերական ու էներգետիկ օբյեկտների ուղղությամբ ռուսական հրթիռների ճշգրիտ հարվածներին՝ առանց խորանալու, թե ի՛նչ կա այնտեղ ու ի՛նչն է այրվում: Մինչդեռ այրվում է  այն, ինչ պե՛տք է: Ակնհայտորեն բացարձակ ոչ պատահական՝ վերջերս հարձակման տակ հայտնվեց Svitanok Oil Trade նավթաբազան։ Այն պատկանում է SOCAR Energy Ukraine ընկերությանը: Միայն թե այն բացարձակ ուկրաինական չէ, այլ ադրբեջանական կոնցեռնի մասնաճյուղն է, որը փաստացի պատկանում է Ալիևների նախիջևանյան կլանին: SOCAR-ի միջոցով Ուկրաինա են հասնում ադրբեջանական նավթը, գազն ու ավիացիոն վառելիքը, ինչպես նաև շրջանառվում է Ալիևների ընտանիքի մոտ կես տրիլլիոն դոլարը: Դատելով պաշտոնական Բաքվի հիստերիկ արձագանքից՝ Ալիևներն այդ փողերի կարիքը շատ կունենան։

Կրկին ճամփաբաժանին

Ռուսաստանը պաշտոնապես լուռ է, բայց իրականում ​​արձագանքում է կո՛շտ, գեղեցի՛կ ու շատ արդյունավետ՝ հաջորդաբար ճնշում գործադրելով Ադրբեջանի բոլոր ցավոտ կետերի վրա։ Հայաստանի դեմ իր պարզունակ գամբիտը խաղարկելիս Ալիևը, թերևս, նման արդյունք չէ, որ ակնկալում էր: Եվ հիմա, կարծես, կանգնած է փակուղու առաջ:

Ռուսաստանի ուղերձը չափազանց պարզ է. Ադրբեջանի գործողությունները Հայաստանի նկատմամբ մոտեցրել են կարմիր գծին, որը ռուսները չեն պատրաստվում թույլ տալ, որ հատվի, անգամ եթե Փաշինյանը հյուրընկալորեն բացում է բոլոր դռները։ Իսկ Ալիևը հետագա խաղի համար հաղթաթղթեր էլ չունի: Հայաստանն Ալբանիայի հետ շփոթող ապագա նոբելյան մրցանակակիր Թրամփը բավական պարզ հասկացրեց, որ անդրկովկասյան խնդիրների մեջ խորանալու ու իր համար անհասկանալի երկրների անունները սովորելու մտադրություն չունի: Համ էլ ի վիճակի չէ ազդել Պուտինի վրա: Հնդկաստանը, որի թիկունքում Չինաստանն ու Ռուսաստանն են ուրվագծվում, մերժեց Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալու հայտը: Իսկ դա ուղղակի ակնարկ է առ այն, որ Ալիևը չի կարողանա Զանգեզուրի միջանցքից շահավետ բիզնես անել: Ինչ վերաբերում է Հայաստանի վրա վերջին հարձակման գլխավոր հրահրողին՝ Էրդողանին, ապա նա պարզապես լռում է: Միանգամից մի քանի աթոռի վրա նստելու վարպետ լինելով՝ նա ձևացնում է, թե այս ամենի հետ առհասարակ կապ չունի:

Թուրքերը շատ լավ են հիշում 2015 թվականին ռուսական ինքնաթիռի խոցման պատմությունը: Ռուսական պատժամիջոցները Թուրքիայի համար մոտ 52 մլրդ դոլար կորուստ արժեցան: Թուրքիայի՝ հոգեվարքի մեջ գտնվող տնտեսությունն այժմ անգամ դա չի կարող իրեն թույլ տալ:

Ինչ է դա նշանակում Հայաստանի համար

Շատերը շտապեցին Ռուսաստանին հաշվից դուրս գցել ու սխալ դուրս եկան։ Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Հայաստանից՝ տրվելով Ադրբեջանի նույն սխալները կրկնող պաշտոնական Երևանի որևէ սադրանքի ու հարձակման։ Ընդհակառակը, Ռուսաստանն իրականում նոր հնարավորությունների պատուհան է բացում Հայաստանի համար։ Ու ոչ միայն ադրբեջանա-թուրքական էքսպանսիայի դեմ պատնեշ ստեղծելու, այլև լավ գումար վաստակելու համար։ Ադրբեջանի ցուցադրական «ծեծի» ֆոնին Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն ընդամենը երկու ամսում արդեն աճել է 30 տոկոսով։ Իսկ գյուղատնտեսական մատակարարումների աճը 2025 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում կազմել է գրեթե 50 տոկոս։ Արտադրողները նույնիսկ ստիպված են եղել ընդլայնել ռուսական շուկա մուտք գործելու թույլտվություն ստացած ջերմոցային տնտեսությունների ցանկը՝ աճող պահանջարկը բավարարելու համար։

Ռուսաստանը, ինչպես և նախկինում, ցույց է տալիս, որ հուսալի, թեև լուռ դաշնակից է։ Մյուս կողմից, ինչի՞ն են պետք պաթոսային ելույթները, եթե գործերը բառերից խոսուն են: