Alpha News-ի հարցումը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հավաստիության վերաբերյալ
12 Հունիսի 2026, 14:06
Alpha News-ը հունիսի 8-10-ը անցկացրել է հարցում Հայաստանի Հանրապետության չափահաս բնակչության շրջանում՝ պարզելու քաղաքացիների վերաբերմունքը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև նրանց կարծիքը ձայների հաշվարկի հավաստիության և հնարավոր փողոցային բողոքի ակցիաների վերաբերյալ։
Համաձայն Alpha News-ի հետազոտության՝ քաղաքացիների զգալի մասը կասկածներ է հայտնել ձայների հաշվարկի անաչառության վերաբերյալ և հնարավոր է համարում ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակական արձագանքը։

🔹 Այսպես՝ ձայների հաշվարկի հավաստիության վերաբերյալ կասկած է հայտնել հարցվածների 63%-ը, վստահում է՝ 23%-ը, դժվարացել է պատասխանել՝ 14%-ը։

🔹 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չքվեարկածների շրջանում հանրահավաքներին և ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաներին մասնակցությունը հնարավոր է համարել 48%-ը, չի մասնակցելու՝ 30%-ը, դժվարացել է պատասխանել՝ 22%-ը։
🔹 Հարցվածների 32%-ը կարծում է, որ բողոքի ակցիաներ չեն լինի, 37%-ը կարծում է, որ կլինեն, 31%-ը դժվարացել է պատասխանել։
🔹 Բողոքի ակցիաներին մասնակցությունը հնարավոր համարող կուսակցությունների աջակիցների ԹՈՓ-3-ը․
— «Հայաստան» դաշինք՝ 73,5%
— «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն՝ 68%
— «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 63,7%

🔹 Ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնողների սպասվող գործողությունները․
⭕️ 15%՝ կպաշտպանեն իրենց ձայները հանրային ակցիաների և հասարակական ճնշման միջոցով
⭕️ 12%՝ կդիմեն գործող պետական մարմիններին և քաղաքական մեխանիզմներին
⭕️ 36%՝ կօգտագործեն երկու մեթոդներն էլ
⭕️ 16%՝ ոչինչ չեն անի
⭕️ 21%՝ դժվարացել են պատասխանել

Հետազոտության մեթոդաբանությունը՝ համակցված հարցում (հեռախոսային, առցանց և դեմառդեմ)
Աշխարհագրությունը՝ Հայաստանի Հանրապետություն
Ընտանքի ծավալը․ n = 240
Ստացված տվյալները կարող են արտացոլել հասարակական տրամադրությունները հետազոտության անցկացման պահին։