Նարեկ Կարապետյանին թույլ չեն տվել այցելել Վերին Լարս
12 Հունիսի 2026, 13:40
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին սահմանապահները թույլ չեն տվել այցելել Վերին Լարս։
«Սահմանապահ ծառայությունները հայտնել են, որ իմ այցելությունն այնտեղ արգելված է»,-տեսանյութում հայտարարել է Կարապետյանը։
Նա նկարահանող խմբի հետ ցանկացել է մեկնել Վերին Լարս՝ հայկական բեռնատարների 15 կմ-անոց հերթերի մասին ռեպորտաժ պատրաստելու համար։