Հայկական ֆիլմերը՝ Բիշքեկի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին
19 Հուլիսի 2023, 20:48
Հայկական ֆիլմերը կներկայացվեն ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, որը տեղի կունենա հուլիսի 18-22-ը Բիշքեկում:
Կինոփառատոնին կմասնակցեն ռեժիսորներ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և Ադրբեջանից:
Հայաստանը փառատոնին կներկայանա «Ռոմեո»(ռեժիսոր՝ Մարինա Արզումանովա) և «Ավտոնա» (ռեժիսոր՝ Անի Օրդյան) ֆիլմերով:
Ֆիլմերի ցուցադրությունը տեղի կունենա «Մանաս» կինոթատրոնում:
Միջոցառմանը մասնակցելու համար ներկայացվել է ավելի քան 600 հայտ: