16-ամյա հայ ֆուտբոլիստ Միլան Ղարիբյանը պայմանագիր է կնքել Clermont Foot U19-ի հետ

09 Սեպտեմբերի 2025, 16:13

Սպորտ

16-ամյա հայ կիսապաշտպան Միլան Ղարիբյանը շարունակելու է իր կարիերան Ֆրանսիայում՝ պայմանագիր կնքելով Clermont Foot-ի երիտասարդական թիմի՝ U19-ի հետ։ Գործարքը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Անցած մրցաշրջանում հարձակվող կիսապաշտպանը հանդես է եկել Olympique Rovenain U17-ի կազմում՝ դառնալով թիմի առաջատարներից մեկը։ Ղարիբյանը ճանաչվել է Ֆրանսիայի U17 առաջնության E խմբի լավագույն կիսապաշտպան՝ 2024/25 մրցաշրջանում խփելով 17 գոլ։

Անցումը Clermont Foot նոր հնարավորություններ է բացում երիտասարդ տաղանդի համար, իսկ հայկական ֆուտբոլը ստանում է ևս մեկ ներկայացուցչի ֆրանսիական ակումբների համակարգում, գրում է Sportaran-ը: