Փաշինյանը կասկածներ ունի, որ Սամվել Կարապետյանը կհաղթի ընտրություններում․ «Ժողովուրդն է խոսում»
13 Սեպտեմբերի 2025, 11:40
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
Հարցախույզի մասնակիցները բացասական վերաբերմունք են արտահայտել Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավի վերաբերյալ։ «Փաշինյանը չի կարող միջամտել եկեղեցու գործերին։ Եկեղեցին միշտ անջատ է եղել պետությունից»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
«Ե՛վ դատապարտում եմ, և՛ ջղայնանում եմ, և՛ զարմանում՝ ուր ենք այսպես հասնելու»,- ասում է հարցախույզի մեկ այլ մասնակից։
Հարցվածները նշում են, որ երկրի ղեկավարը կաթողիկոսին հեռացնելու իրավունք չունի։ «Կաթողիկոսին բոլորը հարգում են։ Իսկ Փաշինյանը պետք է վերանա այս երկրից»,- ասել է հարցվածներից մեկը։
Հարցման մասնակիցները հանդես են եկել ի պաշտպանություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։ Նրանք նշել են՝ չպետք է անտեսվեին Սամվել Կարապետյանի բարեգործությունները։
«Սամվել Կարապետյանին հետապնդելով՝ Փաշինյանը վախենում է, որ նա իր տեղը կնստի։ Նա կասկածներ ունի, որ հաջորդ ընտրություններում Սամվել Կարապետյանը կարող է հաղել»,- նշում է հարցված քաղաքացիներից մեկը։
Մանրամասները տեսանյութում։