Հայ նկարիչները Պալատական հրապարակում մասնակցել են «Մաստեր կլաս» փառատոնին

18 Սեպտեմբերի 2025, 13:50

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում տեղի է ունեցել «Մաստեր կլաս» արվեստների 33-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցել են հարյուրավոր նկարիչներ տարբեր երկրներից: Բաց երկնքի տակ վարպետները ստեղծեցին իրենց աշխատանքները՝ հրապարակը վերածելով կենդանի պատկերասրահի։

Մասնակիցների թվում էին երեք նկարիչ Հայաստանից և քաղաքի հայ համայնքի երկու ներկայացուցիչ։ Ավելի քան 100 պրոֆեսիոնալ նկարիչներ և նույնքան ազատ վարպետներ և ուսանողներ պատկերել են ռուս սրբերին՝ երկնային հովանավորներին և ռազմիկներին:

Այս տարվա թեման է «Երկնային պաշտպանները», որն արտացոլում է արվեստի միջոցով հոգևոր ուժի և մշակութային միասնության գաղափարը: