Գյումրու քաղաքապետի նկատմամբ դատարանը խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը

16 Սեպտեմբերի 2025, 15:05

Քաղաքականություն

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը։ Ինչպես հայտնում է «Sputnik Armenia»-ն, կիրառվել է նաև 5 մլն դրամ գրավ։

Վարդան Ղուկասյանի դեմ գործը կապված է Գյումրի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման հետ։