Մեր առաջարկն է` 3-րդ երեխայից հետո բազմազավակ ընտանիքները լավ պայմաններով բնակարաններ գնեն. Նարեկ Կարապետյան

16 Սեպտեմբերի 2025, 17:20

Քաղաքականություն

Այսօր մենք խոսելու ենք մեր բազմազավակ ընտանիքների քաջալերման ծրագրերի մասին, որը մենք առաջարկելու ենք և անվանել ենք «մեծ հակակական ընտանիք»։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգողներից Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր հայկական մշակույթը, ընդհանրապես ավանդույթները ընտանիքակենտրոն են, և հայերի ճնշող մեծամասնության մոտ երջանկության հիմնական ցուցանիշը մեծ ընտանիքն է։ Եթե մենք կարողանանք աջակցել մեր հայ ընտանիքներին, որպեսզի ավելի շատ բազմազավակ ընտանիքներ լինեն մեր հասարակության մեջ, մենք այս հարյուրամյակում տեղ ենք ունենալու այս տարածաշրջանում և մեր տոկոսային դերը կբարձրանա։

Դրա համար մենք պետք է անենք մի քանի քայլ։ Հիմնական խնդիրը ՀՀ-ում, ըստ հարցումների, բնակարանային հարցն է։ Դա է պատճառը, որ երիտասարդ ընտանիքները մտածում են 3-րդ, 4-րդ երեխան ունենալիս»։

Հիմա եթերում