Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի երկխոսությանը. Մարիա Զախարովա
18 Սեպտեմբերի 2025, 18:06
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս Հայաստանի և Թուրքիայի միջև շուտափույթ հաշտեցման օգտին: Նրա խոսքով՝ դա առանցքային տարր է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։
Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը այս գործընթացին, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում։ Զախարովան ընդգծել է, որ Երևանի և Անկարայի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելիս կարևոր է հաշվի առնել Հարավային Կովկասի բոլոր երկրների իրական շահերը: