Բարեկամական երկրներ ապրանքների արտահանման մաքսատուրքերը հնարավոր կլինի զրոյացնել
20 Հուլիսի 2023, 00:51
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը մշակել է փոփոխություններ, որոնք թույլ են տալիս ժամանակավորապես զրոյացնել բարեկամ երկրներ ապրանքների արտահանման տուրքերը, ինչպես նաև սահմանել ՌԴ մի շարք շրջաններից ապրանքների արտոնյալ արտահանման քվոտաներ։
Ինչպես հաղորդում է РБК-ն, օրինագծում նշվում է, որ սակագնային արտոնությունները կարող են կիրառվել «որոշ բարեկամ երկրներ» արտահանման ժամանակ, «որոնց հետ ներկայումս ինտենսիվորեն զարգանում է ռազմավարական առևտրատնտեսական և քաղաքական համագործակցությունը»։
Փորձագետների կարծիքով՝ ծրագիրը կարող է ազդել հացահատկի, պարարտանյութերի և մետաղների արտահանման վրա: Կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին։ Այժմ այն պետք է պաշտոնապես հաստատվի նախարարների կաբինետի նիստին, որից հետո ներկայացվի Պետդումա։