Ես շարունակում եմ կանգնած լինել հայ ժողովրդի կողքին․ ԱՄՆ սենատոր Գարի Փիթերս

19 Սեպտեմբերի 2025, 21:17

Քաղաքականություն

Երկու տարի առաջ ես այցելեցի Հայաստան, այն բանից հետո, երբ Ադրբեջանն անարդարացիորեն հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և տեղահանեց ավելի քան 100,000 էթնիկ հայերի, այս մասին գրել է ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը՝ Միչիգանից։

«Այսօր ես շարունակում եմ կանգնած լինել հայ ժողովրդի կողքին, մինչ մենք աշխատում ենք երկարատև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, որը կվերականգնի պատճառված վնասը և կպաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը»,-գրել է նա։