Հայաստանը հանդես է եկել Ղազախստանից նոր բեռնատար երթուղու գործարկման օգտին
20 Սեպտեմբերի 2025, 16:40
Տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած հայ-ղազախական միջկառավարական խորհրդի 11-րդ նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը և Հայաստանը կապող մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքի ստեղծման նախաձեռնությանն աջակցելու մասին:
Նրա խոսքով՝ այս երթուղու իրականացումը թույլ կտա զգալիորեն արագացնել Չինաստանից և Ղազախստանից Հայաստան բեռների մատակարարումները՝ լոգիստիկ նոր հնարավորություններ բացելով տարածաշրջանի համար: