Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այնքան մտերիմ չեն եղել, որքան հիմա․ Մարթա Կոս
20 Սեպտեմբերի 2025, 19:40
Եվրամիությունն ու Հայաստանը դեռ երբեք այնքան մտերիմ չեն եղել, որքան հիմա, սոցիալական ցանցերում գրել է Եվրոպական Միության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Երևանում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ մեր գործընկերության առաջնահերթությունները զարգացնելու համար։ Ես հայտարարեցի Կայունության և աճի բարձրացման ծրագրի շրջանակում 202 միլիոն եվրոյի ներդրման երկրորդ փուլի մասին և նոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն սկսեցի փոխվարչապետ Գրիգորյանի հետ», — նշել է եվրահանձնակատարը։
Ավելի վաղ Մարթա Կոսն այցելել էր Ադրբեջան և օկուպացված Արցախ։