Պուտինը և Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ

21 Սեպտեմբերի 2025, 12:15

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առիթով։

Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։

Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ևս շնորհավորական ուղերձ է հղել։ Միշուստինի ուղերձում համոզմունք է հայտնվում, որ գործնական համագործակցության ընդլայնումը, որն ուղղված է նոր հեռանկարային նախաձեռնությունների առաջմղմանը, Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ինտեգրման խորացմանը, լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին: