Արարատի պատկերը կնիքի վրայից հանելու օրակարգը չի կարող հայկական լինել. Րաֆֆի Սարգսյան

22 Սեպտեմբերի 2025, 21:26

Քաղաքականություն

Փաշինյանի հռչակած «4-րդ Հանրապետության» օրակարգը թելադրված օրակարգ է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Միացյալ Թագավորությունում հայ համայնքի խորհրդի փոխատենապետ Րաֆֆի Սարգսյանը։

«Անկասկած, սա Հայաստանի վարչակարգին թելադրված օրակարգ է»,- ասել է Րաֆֆի Սարգսյանը։

Խոսելով Արարատ լեռան պատկերը սահմանային կնիքներից հանելու մասին՝ Սարգսյանը նշել է, որ «սա, անշուշտ, թելադրված է Էրդողանի կողմից»։ «Նա չի ցանկանում, որ Թուրքիային պատկանող հողային որևէ խնդիր, կամ, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն օրակարգային դառնան»,- հավելել է նա։

Րաֆֆի Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում կան շարժումներ, որոնք փորձում են Արևմուտքի հետ «լեզու գտնել»։ «Բայց նաև գիտենք, որ Արևմուտքը շատ զգույշ է այս խաղերի մեջ և հավասարակշռություն է պահում։ Ու նաև կարելի է եզրակացնել, որ այս ամենը տեղի է ունենում Արևելքի և Արևմուտքի համաձայնությամբ»,- նշել է նա։

Նա նաև հավելել է, որ ներկայիս գործընթացներում Հայաստանին թելադրում են ԱՄՆ-ից, Անգլիայից կամ Թուրքիայից։

Մանրամասները տեսանյութում։

Հիմա եթերում