Հայաստանն արժանացել է մրցանակի Texworld Paris 2025-ում

23 Սեպտեմբերի 2025, 00:20

Տնտեսություն և Բիզնես

Սեպտեմբերի 15-17-ը Փարիզում կայացած Texworld Apparel Sourcing Paris՝ Եվրոպայի խոշորագույն տեքստիլի և հագուստի մատակարարման ցուցահանդեսին, առաջին անգամ միասնական տաղավարով մասնակցած Հայաստանի տաղավարն արժանացել է ցուցահանդեսի «Լավագույն տաղավար» մրցանակին։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

11 հայկական ընկերություններ միասնական տաղավարով ներկայացել են ցուցահանդեսին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Եվրամիության ֆինանսավորմամբ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) իրականացվող՝ «Հայաստանում հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում» ծրագրի աջակցությամբ։

Այս տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 1260 ցուցադրող՝ 32 երկրից։