Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Սպանություն Փարաքարում. քաղաքական օրինաչափություն, թե՞ դժբախտ պատահականություն

25 Սեպտեմբերի 2025, 10:10

(Արդյոք Հայաստանը կառավարման ճգնաժամի առաջ է կանգնած)

«Ձևի առաջնահերթությունը բովանդակության նկատմամբ այն է, երբ Հայաստանի արևմտյան գործընկերները տասնամյակներ շարունակ խոսում էին պետական կառավարման համակարգում կանանց թիվն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Իրականում, դա հենց խտրականություն է, քանի որ առաջարկվում էր մարդուն նշանակել ոչ թե ելնելով նրա կոմպետենցիաներից, այլ սեռական պատկանելությունից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը չէր կարող իրեն թույլ տալ չիրականացնել արևմտյան գործընկերների այս պահանջը, և այսօր Հայաստանում՝ ներքին գործերի նախարարն Արփինե Սարգսյանն է, արդարադատության նախարարը՝ Սրբուհի Գալյանը, գլխավոր դատախազը՝ Աննա Վարդապետյանը։

Եվ ի՞նչ են նրանք անում՝ գլխավորելով այս առանցքային պաշտոնները։ Օրինակ, հետապնդում են Սամվել Կարապետյանին, իբր իշխանափոխության կոչի համար, թեև Կարապետյանի հայտարարության մեջ նման կոչի որևէ նշույլ անգամ չկա։

Կամ մեկ այլ օրինակ՝ իշխանությունները կապանքների մեջ են դնում հոգևոր առաջնորդին՝ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին՝ իշխանությունը հրապարակայնորեն զավթելու մեղադրանքով։ Ավելին՝ Աջապահյանին մեղավոր են ճանաչում իրեն վերագրվող հանցանքի համար, թեև ավելի վաղ՝ 2024 թվականին, Հայաստանի գլխավոր դատախազությունը ստուգել էր արքեպիսկոպոսի նմանատիպ հայտարարությունները և դրանցում հանցակազմ չէր հայտնաբերել։

Հայաստանի ուժային կառույցների նվիրվածությունը այլախոհներին զսպելուն տրամաբանորեն հանգեցրեց իրավական քաոսի, որտեղ օրենքները վերածվել են իշխանության կոշիկների տակ եղած փոշու։ Այդ անօրինականության «պսակը» դարձավ Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը։ Նրա հետ ընկավ նաև նրա ընկերը՝ ոստիկանության աշխատակիցը, ևս մեկ մարդ վիրավորվեց։ Ի՞նչ տարբերություն, թե պետական կառավարման համակարգում շատ տղամարդիկ կան, թե կանայք, եթե նրանք բոլորը դառնում են խամաճիկներ, որոնց Նիկոլ Փաշինյանն է «շարժում» իր քաղաքական կամքի թելերով։

Սպանված Գրիգորյանը քաղաքական գործիչ էր, ով երկու անգամ պարտության էր մատնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2021 և 2025 թվականներին։ Չհաշտվելով 2021-ի պարտության հետ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» մեկ այլ թեկնածուի՝ Դավիթ Մինասյանի հետ մեկտեղ, մինչև 2022 թվականի հունվարի 9-ը սաբոտաժի ենթարկեցին Փարաքարի ավագանու աշխատանքը, իսկ հետո՝ 11 «կողմ» ձայնով, ավագանու նիստում Փարաքարի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը, ով պարտավորվեց համայնքի հետագա հինգ տարվա կառավարումը կիսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ավագանու ցուցակը գլխավորող Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ։ 2025 թվականին արդեն Գրիգորյանը անվերապահ հաղթանակ տարավ՝ հավաքելով ձայների 57%-ը։

ՀՀ իշխանությունները կարծես բեմի դերասաններ լինեն. կրկնում են, որ ընտրությունների արդյունքները չեն կեղծվում, բայց կուլիսների ետևում բեմադրում են իրենց սեփական ներկայացումը, որտեղ ժողովրդի ձայները ընդամենը դեկորացիա են։ Իսկ հիմա, տեղի ունեցածի արդյունքում, անկախ նրանից, թե ով էր սպանության կազմակերպիչը, պատվիրատուն կամ կատարողը, հնարավորություն է ստեղծվում համայնքում անցկացնել «հերթական արտահերթ ընտրություններ»։

Մտածե՛ք այդ մասին․․․»։