Այս աստիճանի ապօրինություն ընտրական գործընթացներում չի եղել․ Արամ Վարդևանյան
14 Հունիսի 2026, 22:36
Այս աստիճանի ապօրինություն ընտրական գործընթացներում չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։
«Չի եղել, որ ԿԸՀ-ն Վարչական Դատարանի վճռի պայմաններում, որ պետք է կատարի վերաքվեարկություն և դա չանի։ Նման դեպք չկա և դա լինում է մեր աչքի առաջ»,-նշել է Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այս ամեն ինչը նպատակ ունի ժողովրդի մոտ հուսահատություն առաջացնելու համար և այս կետից նրանք ունեն լրացուցիչ գործողություններ, որոնք անելու են։