Վրաստանի ևս մեկ դպրոցում բացվել է հայկական ինժեներական լաբորատորիա
25 Սեպտեմբերի 2025, 20:30
Վրացական ևս մեկ դպրոցում բացվել է հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Բացման արարողությանը ներկա էին երկու երկրների կրթության փոխնախարարները։ Այս մասին հայտնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունը։
«Արմաթ» լաբորատորիայի ևս 11 մասնաճյուղ գործում է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի տարբեր դպրոցներում, իսկ Հայաստանում դրանք ավելի քան 600-ն են: