Լուկաշենկոն Հայաստանին օգնություն է առաջարկել նոր ԱԷԿ կառուցելու հարցում

26 Սեպտեմբերի 2025, 10:50

Քաղաքականություն

Մոսկվայում կայացած Գլոբալ ատոմային ֆորումի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով բելառուս մասնագետներիներգրավել և ռուսական միջուկային տեխնոլոգիաներն օգտագործել Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ժամանակ:

«Կարող եմ վստահաբար ասել, որ որակը երաշխավորված է։ Եթե անհրաժեշտ լինի, դիմեք, Նիկոլ Վովաևիչ։ Եթե Ռուսաստանի նախագահը համաձայնություն տա, մենք պատրաստ ենք սկսել աշխատանքը»,- ասել է Լուկաշենկոն: