Հրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից
26 Սեպտեմբերի 2025, 12:30
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորագրել է հրաման, որով Հրաչյա Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Սուրենի Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր գրավոր դիմումի հիման վրա:
Հրամանն ընդունվել է հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: Փաստաթուղթը թվագրված է 2025 թվականի սեպտեմբերի 25-ով: