Հիմնական ֆեյքը դեռևս չի պատկերացնում, որ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ից տեղափոխվել է ԱԺ․ Աննա Գրիգորյան
29 Հոկտեմբերի 2026, 11:34
Մարդը դեռևս չի գիտակցում, որ իր ֆեյքերի ֆաբրիկայից տեղափոխվել է Ազգային ժողով և իրեն շարունակում է պահել այնպես, ինչպես ֆեյք աշխատացնողը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Տարոն Չախոյանին, որը ԱԺ-ում ծեծկռտուք հրահրեց, ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Ինքն՝ իր կերպարով, ժեստիկուլյացիայով, բառապաշարով է խոսում, և իր խմբակցության ղեկավարն է, որ պիտի պատասխան տա»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ իշխանությունները եկել էին կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներով, սակայն այժմ կոռուպցիայի թեման իրենց համար զգայուն է դարձել։
«Իրենք եկել էին այդ խոստումներով, որ պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, հիմա ոտքից գլուխ կոռուպցիայի մեջ են, և հետևաբար՝ իրենց համար շատ զգայուն թեմա է։ Բայց կոնկրետ այս իրավիճակը, կրկնում եմ, ուղիղ կապված է հիմնական ֆեյքի հետ»,- ասել է պատգամավորը։