Տորոնտոյից շեֆ-խոհարար Սեբու Յակուբյանը Top Chef Canada շոուի միջոցով ներկայացնում է հայկական խոհանոցը
29 Հոկտեմբերի 2026, 09:30
Հայտնի խոհարարական նախագծի՝ Top Chef Canada-ի 13-րդ եթերաշրջանում գլխավոր հաղթանակի համար պայքարում է 32-ամյա հայազգի Սեբու Յակուբյանը՝ Տորոնտոյի Michelin աստղի արժանացած Taline ռեստորանի շեֆ-խոհարարը։
Սեբուն եղբայրների՝ Սարոյի և Սերուժի հետ ռեստորանը բացել է ի հիշատակ իրենց մոր և պատրաստում է նրա ընտանեկան բաղադրատոմսերով։ Միջազգային հարթակում ներկայացնելով հայկական մշակույթը՝ խոհարարը խոստովանում է, որ խոհարարական մրցամարտերի ժամանակ իրեն ոգեշնչում է հայկական մարտական երաժշտությունը։ Շոուի ընթացքում նրա գլխավոր կարգախոսն է՝ «Մայրիկիս և ողջ հայ ժողովրդին հպարտություն պարգևել»։
Շուտով Flavour Network և Stack TV հարթակներում կցուցադրվի նոր թողարկումը, որի ընթացքում մասնակիցները պետք է պատրաստեն բարձրակարգ խոհանոցի ուտեստ՝ բաղադրիչների համար ունենալով ընդամենը 7 դոլար։