Մեզ համար հաղթանակ կլիներ, եթե այլ կոմունիկացիաներ բացվեին․ Սերգեյ Մելքոնյան
26 Սեպտեմբերի 2025, 22:45
Մեզ համար հաղթանակ կլիներ, եթե այլ կոմունիկացիաներ բացվեին, առնվազն, Նախիջևանով կարողանայինք ելք ունենալ դեպի Պարսից ծոց։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
Նա նշել է, որ հիմամ խոսքը միայն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որի շուրջ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները գրեթե ամենամսյա ռեժիմով քննարկում են անցկացնում։
«Բացի այդ, պետք է հիշել Նիկոլ Փաշինյանի պատմական այցը Թուրքիա, երբ կային ակնկալիքներ՝ կապված հայ-թուրքական սահմանի բացման հետ։ Բայց այս մակարդակով պատվիրակությունն այլ երկիր է այցելում, երբ կան մեծ պայմանավորվածություններ»,- նշել է Մելքոնյանը՝ շեշտելով, որ այդ պայմանավորվածությունները կապված են հենց «Զանգեզուրի միջանցքի» հետ։
«Այս «փազլի» վերջին տարրն այն է, որ ԱՄՆ-ն արդեն բացահայտ հայտարարում է՝ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է այս գործընթացին»,- հավելել է նա։
Մանրամասները տեսանյութում։